Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

22:06, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին նշանակել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Այսպիսով ավարտվեցին քաղաքական փակուղային օրերը, որ սկիզբ էին առել անցյալ շաբաթից, երբ անվստահության պատմական քվեից հետո տապալեց նախորդ կառավարությունը:

73-ամյա Բայրուն տասնամյակներ շարունակ եղել է ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմք: Կենտրոնամետ Դեմոկրատական ​​շարժման հիմնադիրն ու առաջնորդը, որը հայտնի է` որպես MoDem, ֆրանսիական հանրությանն առավել հայտնի է 1993-1997 թվականներին պահպանողական կառավարությունում կրթության նախարարի պաշտոնում աշխատելով:

Բայրուն նախագահի թեկնածու է եղել երեք անգամ՝ 2002, 2007 և 2012 թվականներին։ Նրա լավագույն արդյունքը գրանցվել է 2007 թվականին, որտեղ նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների գրեթե 19%-ը։

2017 թվականին նա դարձավ Մակրոնի հիմնական հանրային աջակիցներից մեկը՝ հետաձգելով իր սեփական նախագահական հայտը՝ պաշտպանելու երիտասարդ թեկնածուին:

3760 | 0
Facebook