Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից

21:48, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս-ն է։ Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։

2734 | 0
Facebook