Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ-ն, 36-ամյա Տիգրան Դ-ն, 39-ամյա Կարեն Ա-ն և 57-ամյա Վերգինե Խ-ն։ Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: