Եմենի հութիները` «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվին և Աշքելոնում գտնվող ռազմական թիրախին։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը երկու ռազմական գործողություններ են իրականացրել՝ գրոհելով օկուպացված Աշքելոնում գտնվող ռազմական թիրախը, ինչպես նաև Յաֆայի (Թել Ավիվ-խմբ.) օկուպացված շրջանը։ Գործողություններն իրականացվել են երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Դրանք ի վիճակի են եղեղլ շրջանցել գաղտնալսման համակարգերը և հաջողությամբ հասնել դրանց թիրախներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, հութիների խոսնակն ասել է, որ «Անսար Ալլահ» շարժումն Իրաքի իսլամական դիմադրության շիա ապստամբների հետ միասին անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել «գրավյալ Պաղեստինի հարավում կենսական նշանակության օբյեկտներին»։