Կիևին վատ նորությունների են սպասվում. Ուկրաինայի Զինված ուժերը (ՈՒԶՈւ) կարող են շուտով զրկվել զորքից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Ինչպես նշվում է, ռուսական զորքերն առաջ են շարժվում, մինչդեռ Ուկրաինան կենդանի ուժի սուր պակաս է զգում, «շուտով այն առհասարակ կզրկվի զորքից»։
NYT-ն ընդգծում է, որ բացի զորքերի պակասից, Կիևը կարող է բախվել զինամթերքի և զենքի խնդրին։ Եթե Դոնալդ Թրամփի նախագահությամբ ամերիկյան աջակցությունը վերանա, Եվրոպայի համար դժվար կլինի զինամթերք կամ ֆինանսավորում հայթայթել այնպիսի մակարդակով, որը թույլ կտա Ուկրաինային շարունակել պայքարը, կարծում է թերթը։
Նոյեմբերի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնելու Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման հնարավորությունները, եթե Կիևը միջոցներ ձեռնարկի բանակում կադրերի պակասի դեմ պայքարելու համար։ Պաշտոնյան հաստատել է նաև, որ ԱՄՆ-ն դեռևս մտադիր է Ուկրաինային զինամթերք և զենք մատակարարել։