Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է, մարդիկ, որոնք լուրջ դեմքով խոսում են այն մասին, թե թուրքերը խաբեցին ռուսներին, իրենք իրե՞նց են խաբում, լսարանի՞ն, թե՞ իրենց կամ լսարանին անգետի տեղ են դնում՝ մեղմ ասած՝ անգետի:
Ի՞նչ է նշանակում` թուրքերը խաբեցին ռուսներին: Այսինքն՝ իրենք ինչ-որ մի տեղ վկա՞ են եղել, որ, օրինակ, Էրդողանը Պուտինին երդվել է, որ Սիրիայում թույլ չի տա որևէ զինված խմբի շնչել անգամ, բայց մեկ էլ հանկարծ Պուտինը Կրեմլում նստած հեռուստացույցով տեսնում է Դամասկոսն ընկավ, ու Ասադն էլ Շերեմետևոյից զանգահարում է ու ասում՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, երեք անգամից գուշակեք, թե որտեղից եմ ձեզ զանգահարում»: