Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Բլինքենն ու Ֆիդանը կարևորել են Սիրիայում «Իսլամական պետությանը» դիմակայելու անհրաժեշտությունը

15:48, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
Բլինքենն ու Ֆիդանը կարևորել են Սիրիայում «Իսլամական պետությանը» դիմակայելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուրբաթ օրը քննարկել են Բաշար ալ Ասադի տապալումից հետո Սիրիայում «Իսլամական պետության» զարթոնքին դիմակայելու համար շարունակական ջանքերի անհրաժեշտությունը։
     «Երկար տարիների ընթացքում մեր երկրները շատ ջանք թափեցին ՝ ապահովելու ԴԱԻՇ-ի տարածքային խալիֆայության վերացումը, և այդ սպառնալիքը վերացնելու համար ջանքերը շարունակելը հրամայական է», - ասել է Բլինքենը Ֆիդանի հետ Անկարայում հանդիպմանը։
    
    
    

1134 | 0
Facebook