Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 500 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն, ներառյալ հրետանային զինամթերք և սարքավորումներ՝ կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքներից պաշտպանվելու համար, ասել է պետքարտուղար Անտոնի Բլինքենը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
«Պենտագոնի պաշարներից 500 միլիոն դոլարի չափ լրացուցիչ օգնություն կտրամադրվի»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ: