Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել

11:48, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
«Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել

Ինչպես հայտնել էինք առավոտյան «Գում»-ի շուկայում լարված իրավիճակ է եղել։ Մսավաճառներից մեկն անգամ ինքնահրկիզման փորձ է կատարել։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցության ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերված պահանջներին չհամապատասխանող մեծ ծավալի մսամթերք է առգրավվել։ Մավաճառների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել է, որի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները նաև արցունքաբեր գազեն օգտագործել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ձերբակալվածների վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար։

Ի՞նչ իրավիճակ է Գումի շուկայում ոստիկանների և մսավաճառների միջև բախումներից հետո
«Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել
2609 | 0
Facebook