Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Երևանը թունավոր մեգի ներքո է». Քրիստինա Վարդանյան

17:06, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
«Երևանը թունավոր մեգի ներքո է». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանը թունավոր մեգի ներքո է։ Ձմռան շրջանում՝ անտիցիկլոնային եղանակների պարագայում, գոգավորության մեջ գտնվող մայրաքաղաքին սա բնորոշ է։ Հաշվի առնելով քաղաքում մշտապես արդիական աղտոտված օդի խնդիրը, մեգի շրջանում այն ավելի վտանգավոր է բնակչության առողջության համար։ Սահմանափակեք դրսում լինելու ժամանակը։ Դրսում ֆիզիկական ակտիվությամբ մի զբաղվեք, ներառյալ հեծանիվ վարելը։ Եթե ​​տանից դուրս գալու կարիք ունեք, օգտագործեք անձնական պաշտպանիչ միջոցներ՝ ռեսպիրատորներ, դիմակներ։ Երբ վերադառնաք տուն, մանրակրկիտ լվացեք դեմքն ու ձեռքերը։ Ամուր փակեք տան բոլոր պատուհաններն ու դռները»:

1757 | 0
Facebook