Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը:
Նախորդ նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:
Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։