ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հավանականությունը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։
Թեհրանի հետ կոնֆլիկտի հավանականության մասին հարցին պատասխանելիս՝ նա մի պահ դադար է վերցրել, ապա ասել՝ «ամեն ինչ հնարավոր է»: Թրամփը չի հստակեցրել, թե ապագայում ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել Իրանի նկատմամբ։