Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Նեթանյահուն՝ Գոլանի բարձունքները վերահսկելու անհրաժեշտության մասին

17:18, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
Նեթանյահուն՝ Գոլանի բարձունքները վերահսկելու անհրաժեշտության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
     «Վարչապետ Նեթանյահուն հասկացրել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ՝ իր անվտանգությունը ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար,այդիսկ պատճառով իսրայելական բանակին հրամայել է ժամանակավորապես վերահսկել Սիրիայում բուֆերային գոտին, մինչև առաջ կգան այնպիսի ուժեր, որոնք կապահովեն 1974 թվականի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը Իսրայելի վարչապետը բարձրացրել է նաև Սիրիայում ազգային փոքրամասնություններին օգնություն ցուցաբերելու և Սիրիայի տարածքից Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները կանխելու անհրաժեշտության հարցը։

1650 | 0
Facebook