Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Այս պահին Նիկոլի և իր հանցակիցների վրա արտաքին ճնշում չեմ տեսնում». Կարեն Վրթանեսյան

17:54, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
«Այս պահին Նիկոլի և իր հանցակիցների վրա արտաքին ճնշում չեմ տեսնում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին կարծիքներ եմ լսում, թե «ռեժիմը ճաքեր է տալիս»։
     Տրամագծորեն հակառակ կարծիքը ունեմ (գուցե սխալվում եմ), որ սա Նիկոլի անձնական իշխանության ամրապնդվելու գործընթաց է, ինչպես նաև ուժի ցուցադրություն։
     Whatsapp-ի մեկ երկտողով մարդկանց (այդ թվում՝ այլ դատավորներին դատող գլխավոր դատավորին) պաշտոնից ազատելը հենց ուժի ցուցադրություն է։
     Մի քանի ՔՊ-ական պատգամավորների դիմադրությունը (իրենց անձնական շահերից բխող) որևէ բան այս պատկերում չի փոխում, հակառակը՝ ցույց է տալիս, որ Նիկոլի տեսակետից ճիշտ է ընտրել թիրախները, թե ումից ազատվի։
     Որպեսզի իշխանական համակարգի ճաքերից այն իսկապես փլվի, անհրաժեշտ է նաև այդ համակարգի վրա արտաքին ճնշում («արտաքին» ասելով նկատի չունեմ միայն արտերկրից, այլ համակարգից դուրս աղբյուրից, օրինակ՝ հանրությունից)։
     Այս պահին այդպիսի ճնշում Նիկոլի և իր հանցակիցների վրա ես չեմ տեսնում։
     Ավելին՝ չեմ տեսնում նաև որևէ արտաքին ուժ, որ ի վիճակի կլիներ իշխանությունը վերցնել, նույնիսկ եթե Նիկոլի իշխանական համակարգը հանկարծ փլվեր։ Ամենայն հավանականությամբ իշխանությունը կվերցներ այդ համակարգի ամենաթափով բեկորը, օր.՝ ՆԳՆ-ի, քննչականի և ԱԱԾ-ի ղեկավարներից բաղկացած խունտան։
     Այդպիսի սցենար ձեր մտքով չի անցել, չէ՞»:

898 | 0
Facebook