Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում

16:54, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ «Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։
     Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»:
    
    

1070 | 0
Facebook