Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Բռնությունն անընդունելի է և պետք է դադարեցվի». Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան

16:42, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
«Բռնությունն անընդունելի է և պետք է դադարեցվի». Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան

Մեծ Բրիտանիան կոչ է արել արագ հետաքննել Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու փաստը։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
     «Մենք ցնցված ենք ոստիկանության և ոչ ֆորմալ խմբերի կողմից ցուցարարների, լրագրողների և ընդդիմության անդամների նկատմամբ կիրառվող բռնություններից։

Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի կառավարության հետ երկկողմ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Ուորդը բացատրեց, որ դա նշանակում է դադարեցնել Պետական կառավարման բարեփոխումների հիմնադրամի ֆինանսավորումը, սահմանափակել համագործակցությունը ռազմական և քաղաքական ոլորտներում:

«Մենք վստահ ենք, որ Վրաստանը կարող է դառնալ Եվրոպայի հաջողակ բազմակուսակցական ժողովրդավարություններից մեկը։ Հակառակ տարբերակը ինքնավարությունն է: Մենք հավատում ենք վրացական ժողովրդավարությանը»,- ասում է դեսպանը։

1770 | 1
Facebook