Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ

16:24, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
«ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է. «Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին:
     Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:
     Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):
     Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:
     Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:
     Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»:

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
557 | 0
Facebook