«Էդ էն ՔՊ-ն էր, որ թաքնվում էր Ասլանյանի երեք պատերազմներում մասնակցություն ունենալու փաստի հետևում». Սոֆյա Հովսեփյան
01:24, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ ՔՊ-ն, մինչև խմբակցությունից Հակոբ Ասլանյանին հեռացնելը, ստորացրել է, հետո` հեռացրել: Էդ էն ՔՊ-ն էր, որ հաճախ թաքնվում էր Ասլանյանի երեք պատերազմներում մասնակցություն ունենալու փաստի հետևում: Իսկ իրականում, Ասլանյանն ինքն է իրեն ստորացրել, երբ այդ փաստը կողքի դրեց 2020թ. և նիկոլին իրեն Աստված հռչակեց... Ստորների ու ստորացածների խրախճանքը շարունակվում է...»: