Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանն ասում է, թե ուրախ են, որ էլ Սիրիա չկա, որովհետև իրենց համար «Սիրիան մի շարք հարցերում խնդիրներ էր ստեղծում»:
Իսկապես Սիրիան այն երկրներից էր, որ շատ հարցերում (օրինակ` Իսլամական համագործակցության կազմակերպությունում) կանգնում էր Հայաստանի կողքին ու Թուրքիա-Ադրբեջան զույգին դիմադրում: Հիմա մենք հավետ կորցրեցինք այդ դաշնակցին:
Սա ևս մեկ հիշեցում է այն մարդկանց, որոնք այս օրերին ասում են «մեզ ինչ Սիրիան, ոչ մի խնդիր էլ չկա»»: