Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել»․ Սոնա Աղեկյան

14:54, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
«Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գառումը․ «Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել․
     Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում` բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար տուժածներ չկան։
     Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, իսկ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրանց, ենթարկվում են սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:
     Երևանի քաղաքապետարա'ն, ուղևորների համար ուղեվարձի թանկացումը չէ միայն բարեփոխում, բարեփոխումը համալիր միջոցառում է, որն էլդպես էլ չկարողացանք իրականացնել»։

Աղբյուրը` Սոնա Աղեկյան
1360 | 0
Facebook