«Աղազարյանի և Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական եմ համարում և անթույլատրելի եմ համարում երկրի, պետության, ազգային անվտանգությանը վերաբերվող տեղեկատվությունները հրապարակելը։ Եթե ի պաշտոնե դրա մասին տեղեկացված ես, դրանք քո սեփականությունը պետք ա լինեն, որովհետև դա պետական տեղեկատվություն է»։ Այս մասին դեկտեմբերի 12-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՔՊ խմբակցության երկու անդամների՝ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հեռացումը խմբակցությունից։
Պատասխանելով հարցին, թե ինչքանով է նորմալ անձի հեռախոսի միջի պարունակությունը հրապարակելը, նախարարն ասաց․ «Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ, պետք է որոշակի բարոյական զսպվածություն և որոշակի սահմաններ պահեն»։