Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հետաքրքիր է

Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում

21:12, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում

Իտալիայի Պադուա քաղաքի սրտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները կատարել են աշխարհում առաջին՝ բաբախող սրտի փոխպատվաստումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքի հիվանդանոցի և համալսարանի ղեկավարությանը։
     Երկու շաբաթ առաջ վիրահատությունը կատարվել է 65-ամյա տղամարդու սրտի վրա։ Նշվում է, որ հիվանդն առողջ է և պատրաստվում է դուրսգրման։
     Առաջատար վիրաբույժ Ջինո Գերոսան բացատրել է, որ, ի տարբերություն սովորական փոխպատվաստման, որտեղ սիրտը հեռացվում և տեղադրվում է անշարժ վիճակում, այս դեպքում սիրտը շարունակել է բաբախել, և ողջ փոխպատվաստումն իրականացվել է աշխատող սրտի պայմաններում:

4420 | 0
Facebook