Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Եթե Նիկոլ Փաշինյանն ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, գործի չէի գա»․ Գագիկ Մելքոնյան

13:12, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
«Եթե Նիկոլ Փաշինյանն ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, գործի չէի գա»․ Գագիկ Մելքոնյան

Ըստ «ԱրմԼուրի» տեղեկությունների ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խմբակցության նիստի ժամանակ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ասելով, որ նրա հետ շատ վատ են վարվել, պետք չէր անձնական նամակագրությունները հանրայնացնել։ Ինչպես փոխանցում է լրատվականը, Մելքոնյանի այս հայտարարությունը հունից հանել է ՔՊ վերնախավին, քանի որ Աղազարյանին պաշտպանելը հիմա ՔՊ-ում աններելի հանցանք ու դավաճանություն են համարում։

Թեմայի շուրջ պատգամավորի հետ հարցազրույցը՝ ստորև․

-Պարո՛ն Մելքոնյան, Ձեր թիմակիցներին ասում են, որ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդ պատգամավորը, որը խմբակցությունից հեռացվելու է՝ Դուք եք, քանի որ հանդգնել եք պաշտպանել Աղազարյանին։
     -Ով է ասել նման բան, ես ո՞ւմ եմ պաշտպանել։
     -Դուք թիմի հետ քննարկումների ժամանակ փորձել եք պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ասել եք՝ սխալ են վարվել Հովիկ Աղազարյանի հետ, նրա նամակագրությունները չպետք է հանրայնացել։
     -Ո՛չ, ես միայն ասել եմ՝ այդ մարդը պետք է որոշի, մանդատ դնի՞, թե՞ ոչ։ Ամեն պատգամավոր ինքն է որոշում մանդատի հարցը։
     -Դե, Նիկոլ Փաշինյանը հորդորել էր մանդատը վայր դնել, ինչը չարեց, դրա համար էլ հեռացվեց ՔՊ-ից։
     -Նիկոլ Փաշինյանը կուսակցության ղեկավարն է, եթե խնդրել է, պետք է անխոս դներ։
     -Այսինքն, կարծում եք, որ հիմա պետք է Հովիկ Աղազարյանը վա՞յր դնի մանդատը։
     -Այո՛, եթե կուսակցության ղեկավարը հորդորել է, պետք է այդպես արվեր, եթե ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, վաղվանից գործի չէի գա։
     -Պարո՛ն Մելքոնյան, իսկ Հակոբ Ասլանյանի հետ ինչո՞ւ խմբակցությունն այդքան վատ վարվեց։
     -Ես տեղյակ չեմ, խմբակցության նիստին չեմ եղել, ողջ օրը հիվանդանոցում եմ եղել։

1913 | 3
Facebook