«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունեն ներքաղաքական կենսական նշանակություն։
Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է բավարարել։ Օրինակ՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։
Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դարձնելով հաշմանդամ պետություն։ Ինչ վերաբերում է Փաշինյանին. նրա նպատակը մեկն է՝ մինչև 2026թ. ընտրությունները ունենալ ստորագրված փաստաթուղթ, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր»»։