Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակը և երիտասարդական կենտրոնը:
«Պետգույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ, այցելելով ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի գրասենյակ, սկսել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել և գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից:
Ընդ որում, այս ամենը կատարվում է առանց նախնական գրավոր ծանուցման: Սա արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է` չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը:
Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել»,- տեղեկությունը տարածել է իր էջում Արթուր Հովհաննիսյանը: