Բահրեյնում ընթացող` ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն անհաջող ելույթ ունեցավ:
89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 170 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 201 և 203 կգ: Երկամարտում Կարապետյանը զրո ստացավ: