Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի ներկայացուցիչ Զոլտան Կովաչը:
«Բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, խաղաղության հասնելու հնարավոր քայլերը, ինչպես նաև Թուրքիայի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Զրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։