ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, որպեսզի հետո չասեն՝ այնտեղից «սլիվներ» է արել։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում տարածել էր էկրանապատկերը, ըստ որի՝ ինքը փոշմանել է և շարունակում է մնալ ՔՊ խմբակցության լիարժեք անդամ։
Սակայն ուշագրավն այն է, որ այժմ իր էջում երևացող այդ էկրանապատկերը խմբագրված է, իսկ նախնական հրապարակման մեջ երևում է, որ Ասլանյանին վերագրվող հայտարարություն-զղջման տեքստն ուղարկվել է Մխիթար Հայրապետյանի կողմից, որ Հակոբ Ասլանյանն այն իր անունից տարածի։