«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեմինիդների հզոր աստղաթափ․ դեկտեմբերի 13-14։
2024 թվականին Գեմինիդների ակտիվության գագաթնակետը կլինի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը։ Իդեալական պայմաններում կարող եք տեսնել ժամում մինչև 150 երկնաքար։ Ցավոք, գագաթնակետի գիշերը Լուսինը 97% լուսավորված կլինի, և նրա լույսը մեծապես կխանգարի դիտարկումներին: Այնուամենայնիվ, Գեմինիդները հայտնի են իրենց պայծառ երկնաքարերով, այնպես որ, հավանաբար, դեռ կկարողանաք «բռնել» մի քանի «ընկնող աստղեր»: