Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը կարողացել է փախչել երկրից՝ Ռուսաստանի հետախուզության աշխատակիցների օգնությամբ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Ասադի փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը, որը նրան տեղափոխել է Սիրիայում ռուսական ավիաբազայով:
Ասադի մեկնելու ժամանակ ինքնաթիռի ընդունիչ սարքն անջատել են, որպեսզի նրան չկարողանան հետևել։ Մեկնելուց առաջ Ռուսաստանը համոզել է Սիրիայի նախկին նախագահին՝ ընդունել իր պարտությունը զինյալ ապստամբների դեմ պայքարում։ Այնուհետև Ասադին առաջարկվել է հեռանալու անվտանգ ճանապարհ, եթե նա համաձայնի դա անել «անհապաղ», հավելել են գործակալության երեք աղբյուրները, ովքեր ծանոթ են իրավիճակին: