Տեղի է ունեցել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ծեծի գործով դատական նիստը։ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բագրատ Սրբազանը, մեծաթիվ աջակիցներ դատարանի դահլիճում են, բայց ափսոս բացակայում է փաստաբան Սմբատ Մինասյանը, ով նախորդ նիստին Էդգար Ղազարյանին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով «նախշել է» նիստն ու այսօր ԲԱՑԱԿԱ Է...
փաստացի վախեցել կամ զգուշացել է։
Բռնության համար մեղադրվողների փաստաբանը
աջակիցների կողմից սպասվող ակցիայից ու մեր տեսախցիկներով խուսափելու համար է երևի բացակա։
Նշեմ, սույն փաստաբանին արտոնազրկելու և խուլիգանության մեջ մեղադրելու հիմքով Էդգար Ղազարյանը բողոք է գրել դատախազություն և Փաստաբանների պլատ։