Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Քալիֆորնիայում անտառային խոշոր հրդեհներ են

11:13, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
Քալիֆորնիայում անտառային խոշոր հրդեհներ են

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի մերձակայքում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 900 հեկտար, հաղորդում է CNN-ը։
     Տեղական իշխանությունները հայտարարել են առնվազն 18 հազար մարդու տարհանման մասին։ Ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, իսկ Մալիբուի լողափերը դատարկ են:
     Իրավիճակը զգալիորեն վատթարացնում են մինչև 64 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները: Ըստ օդերևութաբանների՝ եղանակային պայմանները կբարելավվեն դեկտեմբերի 11-ի ցերեկվա ընթացքում։

Քալիֆորնիայում անտառային խոշոր հրդեհներ են
2764 | 0
Facebook