Մենք հասել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլին։ Ինչպես հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Haber Global-ին, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:
«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա, մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջնական փուլում։ Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։