Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Հարցազրույցներ

«Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են». Տիգրան Արզաքանցյան

11:00, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
«Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են». Տիգրան Արզաքանցյան

«Ռուսաստանի հետ մենք միշտ շահույթով ենք դուրս եկել»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան կեղմնորոշմանը: Արզաքանցյանը նշել է, որ այսօրվա հարաբերությունների պատճառով հիմա մեր 1000-ից ավելի վարորդները Լարսում կանգնած են, քանի որ չունենք թունելներ, որը ռուսը մեզ հետ համատեղ կարող էր սարքել: «Մեր քաղաքական աշխատանքի որակը չի հագեցնում Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչներին: Իրենք գոհ չեն, դրա համար չեն թողնում, որ մեր մեքենաները ժամանակին հասնեն: Տնտեսական ճնշում ա, որ մենք հասկանանք»,- ասել է Արզաքանցյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին էլ է տեղեկացրել այս խնդիրների մասին, իսկ նա էլ նշել է, որ Ռուսաստանն էլ մեղավորություններ ունի՝ իր խոստումները չի կատարում: «Ես համաձայն եմ Փաշինյանի այդ հիմնավորման հետ: Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են: Վլադիմիր Պուտինի հետ էլ եմ հանդիպել, բայց ոչ այս անգամ: Իրենք հիմա մեր կողմից ուզում են ճիշտ ու արդար աշխատանքային քայլեր»,- ասել է Արզաքանցյանը:

«Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են». Տիգրան Արզաքանցյան
2800 | 1
Facebook