Սիրիայի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի վեց ամսվա ընթացքում, անցումային ողջ գործընթացը կավարտվի 18 ամսում, չորեքշաբթի գրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ «Սահմանադրությունը կներկայացվի հանրաքվեի, կանցկացվի մարդահամար ու կթարմացվեն ընտրացուցակները»,- գրել է թերթը։
Հաղորդվում է, որ կձևավորվեն նոր կուսակցություններ։
«Այնուհետև ՄԱԿ-ի վերահսկողության ներքո կանցկացվեն ընտրություններ։ Վարչակազմը կփոխանցվի այն կուսակցությանը, որը կհաղթի ընտրություններում, իսկ ժամանակավոր վարչակազմը կդադարի գոյություն ունենալ։ Այս գործընթացը կավարտվի 18 ամսից։ Այսկերպ սիրիացիների կողմից ընտրված կուսակցությունները կսկսեն կառավարել երկիրը»,- նշել է Hürriyet-ը։