Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Թուրքամետ ուժերը ոչ միայն Մամբիջը, այլև քրդական վերահսկողության հիմնական գոտիները գրավելու են»․ Արա Պողոսյան

13:12, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
«Թուրքամետ ուժերը ոչ միայն Մամբիջը, այլև քրդական վերահսկողության հիմնական գոտիները գրավելու են»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքամետ ուժերը Թուրքիայի ուղիղ ռազմական, լոգիստիկ և կազմակերպչական աջակցությամբ ո՛չ միայն Մամբիջը, այլև քրդական վերահսկողության հիմնական գոտիները գրավելու են։ Իդեպ, ըստ թուրքական տեղեկատվական հոսքերի, Դամասկոսի գրավման հիմնական նպատակը քրդական շրջաններից քրդական ուժերին դուրս մղելն ու զինաթափելն է։ Սա Թուրքիայի հիմնական նպատակն է, ու եթե ժամանակին Ասադը համաձայներ քրդերի դեմ պայքարում դաշնակցել Թուրքիայի հետ (դառնալով Էրդողանի կամակատարը), հավանաբար դեպքերը մի փոքր այլ ընթացք կունենային։
     Հիմա քրդական ուժերին սպասվում է ծանր, չափազանց ծանր վիճակ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1014 | 0
Facebook