Քիչ առաջ նախնական ընտրությունների արդյունքների ամփոփումով պարզ դարձավ, թե ով է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը: Հիշեցնենք` թեկնածուները 7-ն էին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և համախոհներ՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:
Նրանցից քաղաքապետի պաշտոնակատար ընտրվեց նախկին պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցությունից) Սարիկ Մինասյանը` 253 ձայնով: Ընդհանուր հաշվարկվել է 1050 քվեաթերթիկ, անվավեր` 34, անճշտություններով` 11: