Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Կրակոցներ` Սարալանջի փողոցում

22:48, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
Կրակոցներ` Սարալանջի փողոցում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։ Դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը իր ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա է, ավտոմեքենան քշել է ոչ միայն դատախազի ուղղությամբ և դիմել փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3482 | 0
Facebook