Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան

22:30, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
«Կրթությունը որպես նպատակ սահմանած պետություններն են ունենում զարգացող ապագա»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ, և դա անտիկ իմաստասերների, այդ թվում` մեր ազգային ռահվիրաների իմաստասիրական զրույցների ու ակադեմիական բանավեճերի առարկա երբեք չի հանդիսացել: Բանավեճերը հիմնականում վերաբերել են հարցերի հարցին. ի վերջո կրթությունը միջո՞ց է, թե՞` նպատակ: Սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա:
     Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ կրթությունը կարող է լինել և՛ միջոց, և՛ նպատակ՝ կախված նրանից, թե ինչպես ենք մենք դրան մոտենում:
     Երբ մենք խոսում ենք կրթության մասին՝ որպես միջոց, նկատի ունենք, որ այն որոշակի նպատակներին հասնելու գործիք է։ Այս նպատակները կարող են բազմազան լինել, օրինակ` անձնական զարգացում, որի դեպքում կրթությունն օգնում է մարդկանց գիտակցել իրենց ներուժը, զարգացնել քննադատական ​​մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ, կամ մասնագիտական ​​ուսուցում, որի դեպքում կրթությունը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` կոնկրետ մասնագիտական ​​ոլորտում աշխատելու համար, կամ սոցիալական ինտեգրում, որի դեպքում կրթությունը նպաստում է անձի հարմարվողականությանը հասարակության մեջ, սովորեցնում է սոցիալապես կարևոր նորմեր և արժեքներ:
     Երբ կրթությունը դիտվում է որպես նպատակ, այն ներկայացնում է ինչպես անձնական, այնպես էլ հանրային շարունակական զարգացման, գիտելիքի և ինքնակատարելագործման մշտական ձգտում: Այս առումով կրթությունն ինքնին արժեքավոր է և չի սահմանափակվում կոնկրետ գիտելիքների կամ հմտությունների ձեռքբերմամբ: Սա իրազեկման ցանկությունն է, ավելի խորը հասկանալու աշխարհը և ինքն իրեն՝ դրանում:
     Սովորաբար, կրթությունը որպես նպատակ սահմանած հասարակություններն ու պետություններն են ունենում երաշխավորված և զարգացող ապագա»:

Աղբյուրը` Դավիթ Անանյան
812 | 0
Facebook