Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Որոշեցի գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել». Նիկոլ Փաշինյան

22:18, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
«Որոշեցի գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել». Նիկոլ Փաշինյան

Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել:
     Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ և իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձևակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։
     Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը և գրեցի ստորև բերվող մեկնաբանությունը»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
3691 | 0
Facebook