Գյումրի-Ամասիա ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվն ավելացել է
22:00, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.30-ին, Գյումրի-Ամասիա ճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Աուդի», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսը: «Աուդիի» վարորդ 41-ամյա Էդիկ Մ-ն տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև բուժօգնության տեղափոխված ուղևորներից 38-ամյա Կարեն Կ.-ն: Կատարվում է նախաքննություն:
Գյումրի-Ամասիա ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվն ավելացել է