Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը N14 հեռուստաալիքին ասել է, որ հրամայել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։ Սակայն դա չի ենթադրում Իսրայելի մշտական ներկայություն։
«Ես վարչապետ (Բինյամին Նեթանյահուի) հետ միասին հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին` ստեղծել ստերիլ, զենքից զերծ, ահաբեկչությունից զերծ գոտի Սիրիայի հարավում՝ առանց Իսրայելի մշտական ներկայության»,- ասվում է հայտարարության մեջ: