Բաշար ալ-Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պետության ղեկավարի պարտականությունների կատարման գործընթացից Ասադի հեռանալը նրա անձնական որոշումն է, մնացածը՝ առանց մեկնաբանության»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանն Ասադի հրաժարականի ու նրա՝ Մոսկվա ժամանելու գործում։