Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան հողատարածքներից ի՞նչ կա». Արտակ Զաքարյան

12:24, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
«Հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան հողատարածքներից ի՞նչ կա». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»: Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հերոսաբար գլուխ գովալով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա:
     Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա:
     Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա: Դա էլ է՞ գործընթաց, թե՞ աննախադեպ իրադարձություն:
     Հ.Գ. 1
     Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…
     Հ.Գ. 2
     Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունները՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
1668 | 0
Facebook