Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ուկրաինական ճակատում ծանր իրավիճակի մասին։ «Ռուսաստանն ամուր մխրճվել է Ուկրաինայի որոշ հատվածներում»,- ասել է քաղաքական գործիչը՝ Bild-ին տված հարցազրույցում։
Նա մեկնաբանել է Փարիզում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հանդիպումը.
«Թրամփը մտադիր է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի հետ: Թվում է՝ նա վճռական է տրամադրված ինչ-որ բան անելու»,- նշել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև: