Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը, որ ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց և հավելել․ «Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»։
Նիկոլ Փաշինյան, ընդհանուր թվով ինչքա՞ն գույք է վերադարձվել «նախկիններից» և հետո ո՞ւմ են դրանք բաժին հասել։ Քո մտերիմներից քանի՞սն է հիմա Ծաղկաձորում, Դիլիջանում ամառանոցներ սարքում, ես մոտավոր գիտեմ, դու չգիտե՞ս»: