Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան հակաիսրայելական արշավ է սկսել»․ Վարդան Ոսկանյան

14:36, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
«Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան հակաիսրայելական արշավ է սկսել»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրայելական արշավ։

Բանն այն է, որ այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։

Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում։

Հ.գ. Ռուսերեն տեքստի խտապատկերը Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկից է»։

Ալիևի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի հրապարակումից հատված
Ալիևի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի հրապարակումից հատված
2137 | 0
Facebook