Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ

11:19, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ

Ասադի վարչակարգի տապալումից հետո Իսրայելը գրավել է բուֆերային գոտին՝ Գոլանի բարձունքների շրջանում և շարունակում է հարձակումը Դամասկոսի ուղղությամբ, այս մաիսն հայտնում է Al Mayadeen-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական տանկերը հասել են Էլ-Քունեյտրա քաղաքի մոտ (Դամասկոսից մոտ 55 կմ հեռու) և շարունակում են շարժվել դեպի Սիրիայի մայրաքաղաք, իսկ զորքն արդեն Քաթնա քաղաքի տարածքում է՝ Դամասկոսից գրեթե 20 կմ հեռավորության վրա։ RT Arabic-ի աղբյուրներն էլ հայտնում են, որ իսրայելական զորքերը գրավել են Դամասկոսի հարավում գտնվող մի քանի գյուղեր և քաղաքներ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը շարունակաբար գրոհում են Սիրիայի մայրաքաղաքը։

4269 | 0
Facebook