Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հետաքրքիր է

«Չինաստանում ոսկու աննախադեպ չափերի հանքավայր են հայտնաբերել». «Գիտություն և տեխնոլոգիա»

00:42, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.
«Չինաստանում ոսկու աննախադեպ չափերի հանքավայր են հայտնաբերել». «Գիտություն և տեխնոլոգիա»

«Գիտություն և տեխնոլոգիա» ֆեյսբուքյան էջը գրում է. «Նոր հանքավայր, որն կարող է փոխել համաշխարհային տնտեսության բնապատկերը։
     Չինաստանում աննախադեպ հսկայական ոսկու հանքավայր են հայտնագործել։
     Հունան նահանգի Պինգյանգ շրջանում գտնվող Վանգու հանքավայրի հայտնագործությունը համարվում է երկրաբանական ոլորտի նշանակալի իրադարձություն: Այս «հսկայական» ոսկու պաշարները կարող են խորքային փոփոխություններ մտցնել Չինաստանի հանքարդյունաբերության և համաշխարհային ոսկու շուկայի մեջ:
     Հունանի մարզի երկրաբանական բյուրոյի հետազոտողները բացահայտել են բացառիկ ոսկու պաշարներ՝ 2 քառակուսի կիլոմետր տարածքում: Հանքավայրը ներառում է 40 ոսկու հանքային ժիլաներ, որոնք տարածվում են 1,200 մետր խորությամբ:
     Հանքավայրը աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով`
     - Հանքաքարի միջին պարունակություն` 8.13 գրամ տոննայում (հիշենք, որ շահագոծելի է համարվում 2գ/տոննա պարունակության պարագայում),
     - Առավելագույն պարունակություն՝ մինչև 138 գրամ տոննայում,
     - Ընդհանուր ոսկու պաշարներ` մոտ 300.2 տոննա է,
     - Հավանական առավելագույն պաշարները կարող են հասնել ավելի քան 1,000 տոննա։
     Փորձագետների գնահատմամբ, այս հանքավայրի տնտեսական արժեքը կազմում է մոտավորապես 83 միլիարդ դոլար: Այս հայտնագործությունը կարող է էական ազդեցություն ունենալ Չինաստանի ոսկու արտադրության և համաշխարհային թանկարժեք մետաղների շուկայի վրա»:

7918 | 0
Facebook