«Նիկոլ Փաշինյանը կարող է պատերազմով հանձնել Սյունիքը, որպեսզի պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից»․ Անդրանիկ Թևանյան
23:30, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի՞նչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա. Նիկոլ Փաշինյանը կարող է պատերազմով հանձնել Սյունիքը, որպեսզի պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից ու առաջ քաշի Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրս բերման հարցը»: